Ուկրաինայի դեսպան. Փարաջանովն առաջինը Մայդան կգնար

Եթե Փարաջանովը ողջ լիներ, երևի առաջինը կգնար Մայդան, հուլիսի 22-ի մամուլի ասուլիսում կարծիք է հայտնել ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Հիանալով Սերգեյ Փարաջանովի արվեստով և անհատականությամբ՝ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանն ու Ուկրաինան շահագրգռված են մշակութային ոլորտում համագործակցության զարգացման հարցում:

Ուկրաինացի դիվանագետը նաև հիշեցրել է, որ իր երկրում մեծաթիվ հայ համայնք է ապրում:

Ուկրաինայի իշխանությունները մտադիր են հետագայում ևս աջակցել համայնքի զարգացմանը, նշել է դեսպանը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ուկրաինայի դեսպան. Փարաջանովն առաջինը Մայդան կգնար”

Leave a Reply

Your email address will not be published.