Ուկրաինական «Բումբոքս» խումբը համերգ կտա Բաթումում

Ուկրաինական հայտնի «Բումբոքս» խումբը հուլիսի 30-ին համերգ կտա Վրաստանի Բաթում քաղաքում, հայտնում է sputnik-georgia.ru-ն։

Միջոցառման կազմակերպիչները խոստանում են, որ տոմսերի վաճառքը կսկսվի շուտով։ Անվճար տոմս ստանալ ցանկացողները կարող են մասնակցել մրցույթի։

«Մրցույթի կանոնները շատ պարզ են. նկարահանում եք հոլովակ, որում ասում եք՝ ինչու եք գնում «Բումբոքս»-ի համերգին, իսկ հետո հոլովակը տեղադրում եք միջոցառման Facebook-յան էջում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Տեսահոլովակների հեղինակները կգնահատվեն like-երի քանակով։ Հաղթողը կստանա after party-ի տոմս։ Երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա համերգի 3 տոմս, 3-րդ տեղը՝ 2 տոմս, 4-րդ տեղը՝ 1 տոմս։

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Ուկրաինական «Բումբոքս» խումբը համերգ կտա Բաթումում”

Leave a Reply

Your email address will not be published.