Ուիլ Սմիթը մտադիր է քաղաքականությամբ զբաղվել

Հոլիվուդյան հայտնի դերասան Ուիլ Սմիթը Hollywood Reporter ամսագրին տված հարցազրույցում պատմել է, որ մոտ ապագայում պատրաստվում է քաղաքական դաշտ մուտք գործել։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 47-ամյա դերասանը չի բացառել, որ հնարավոր է՝ իր թեկնածությունն առաջադրի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում: Սմիթի խոսքով՝ ինքը ցանկանում է քաղաքականությամբ զբաղվել` այս աշխարհի համար օգտակար բան անելու համար։

«Գիտեք, իմ կյանքում սա առաջին տարին է, երբ ես չեմ կարողանում քնել աշխարհում առկա լուրջ խնդիրների պատճառով: Այդ ամենն ինձ շատ է բարկացնում: Ես ցանկանում եմ քաղաքականությամբ զբաղվել ու օգուտ տալ մարդկանց»,- իր մտքերով կիսվել է դերասանը:

Սմիթը նաև վստահություն է հայտնել, որ ամերիկյան քաղաքական դաշտն իր նման մեկի կարիքը շուտով կզգա։

Տարածել`
Share

You may also like...