Ուիթնի Հյուսթոնի քույրը մտադիր է երգչուհու՝ հոլոգրամի տեսքով հետմահու համերգային շրջագայությունը կազմակերպել

Ուիթնի Հյուսթոնի քույրը որոշել է երգչուհուն բեմ վերադարձնել: Փեթը խոստացել է, որ 2016-ին կստեղծվի երգչուհու հոլոգրաֆիկ պատկերը։

Ինչպես հաղորդում է CNN-ը` վիրտուալ երգչուհին «ելույթ կունենա ամերիկյան խոշորագույն քաղաքում»։

Համերգը նախատեսվում է հեռարձակել հեռուստատեսությամբ և համացանցում: Եթե դեբյուտը հաջող ստացվի, չի բացառվում, որ երգչուհու հետմահու համերգային շրջագայությունը կազմակերպվի։

Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012-ի փետրվարի 11-ին, Լոս Անջելեսում. նրան գտել էին հյուրանոցային համարի լոգասենյակում։

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Ուիթնի Հյուսթոնի քույրը մտադիր է երգչուհու՝ հոլոգրամի տեսքով հետմահու համերգային շրջագայությունը կազմակերպել”

Leave a Reply

Your email address will not be published.