Ուզում եմ հավատալ կյանքին. Գայանե Խաչիկյան

Սիրելի’ ընթերցող,  «Մենք» մշակութային առցանց լրատվական կայքը ներկայացնում է նոր շարք` «Խոսք տողերիս կարդացողին», որտեղ կներկայացվեն բացառապես  նոր ստեղծագործություններ, ժամանակակից գրողների և երիտասարդ ստեղծագործողների ձեռագրերից: Ներկայացնում ենք արտերկրում բնակվող մեր հայրեակցուհի Գայանե Խաչիկյանի ստեղծագործություններից:

Ուզում եմ հավատալ կյանքին,

Որ բարին կշոյի ամենքին:

Որ նենգը հյուր է մի անկոչ,

Բարին է հաղթելու անխոնջ:

Ուզում եմ լինել ես վստահ,

Լույսը կհաղթի ամե՜ն պահ:

Կցողի կյանքը լուսեղեն խինդով,

Կամոքի սրտեր՝ փաթաթված բինտով:

Ուզում եմ հույսը առաքիչ լինի,

Սերը միաբան , պաղատիչ լինի:

Հուսառատ սրտերը հավետ որ փառք տան,

Փրկության խորքից վեհ զանգեր շաղ տան:

Մարդը գոհություն տա իր աշխարհ գալուն,

Սիրով սպասի, թե կգա նոր գարուն:

Մայրը միշտ օրհնի իր իսկ զավակին

Զավակն աղոթի հենված մոր ծնկին:

Մեծը օրինակ ծառայի մեծ վարքով,

Փոքրը շնորհաշատ լինի իր բարքով:

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...