Որքանո՞վ է իրական ներառական կրթությունը Հայաստանում

Որքանո՞վ են պատրաստված ՀՀ կրթօջախները՝ ներգրավելու հաշմանդամություն ունեցող երեխաներին և  արդյոք գործո՞ւմ է ներառական կրթության քաղաքականությունը մեր երկրում, այս թեմայի շուրջ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, «Մենք» մամուլի ակումբում խոսեց  «Ունիսոն» հ/կ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը:  Նա նշեց, որ վերջերս տեղի է ուեցել միջազգային կոնֆերանս, որի ժամանակ միջազգային փորձագետներից մեկը խոսել է այն մասին, որ ըստ արտաքուստ տպավորության և  վիճակագրության կարելի է ասել, որ Հայաստանը առաջատար ոլորտներից է՝ հետխորհրդային երկրների շարքում, մինչդեռ որակական կողմը դիտարկելիս պետք է չմոռանալ, որ ներառական կրթությունը բացակայում է:

«Ներառական կրթությունը միայն հաշմանդամություն ունեցող երեխաներին չի վերաբերում, այն վերաբերում է անօթեւան երեխաներին, բարդ ընտանեկան իրավիճակում գտնվողներին, օրինակ, եթե ծնողները բաժանվել են, ուրեմն երեխան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող է համարվում միջազգային չափանիշներով: Ճիշտ է, թվային տվյալները ոգևորիչ են, մինչեւ 2025 թ. համընդհանուր ներառականության պետք է անցնենք, բայց դրա կողքին այսօր ունենք դպրոցներ, որոնց պայմանները տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար հարմար չեն, ակադեմիական, ծրագրային ադապտացման առումով էլ երեխաները չեն կարող լիարժեք կրթություն ստանալ»,-լրագորղների հետ զրույցում նշեց Ա. Ալավերդյանը:

Նա կարծիք հայտնեց նաև այն մասին, որ շատ հաճախ կազմակերվող սեմինարների մասնակաիցները չեն էլ մտաբերում, թե արդյոք ինչ թեմայի շուրջ է կազամկերպված դասընթացը: Դա խոսում է այն մասին, որ հասարակության մեծ մասը անտեղյակ է երևույթից կամ պարզապես հետաքրքրչված չէ այս խնդրով, ինչը, ըստ բանախոսի, ցավալի է:

« Վերապատրաստված մասնագետներից հարցվածների 60 %-ը չէր էլ հիշում, թե ինչ թեմայով է եղել վերապատրաստումը: «Ունիսոն» հ/կ-ի նախագահի ձևակերպմամբ, օրինակ՝ դաունի համախտանիշով երեխան հայաստանյան դպրոցներում իր մայրիկի հետ դասասենյակի մի անկյունում է նստում, մի բան, որ կարող էր տանն էլ անել, նա չի շփվում համադասարանցիների հետ, չի ստանում կրթություն: «Նույնիսկ վնասակար պահ կա` երեխաների տպավորությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների մասին: Ըստ այս տպավորության, իրենք բոլորը պետք է լինեն «բարի», որ թույլ տան հաշմանդամություն ունեցող երեխային այցելել սովորական դպրոց: Ցավոք, նման երեխաների կարողությունները չեն բացահայտվում, նրան ատեստատն ուղղակի կնվիրեն, իսկ բարձրագույն կրթության մասին խոսք լինել չի կարող»,-փաստում է Արմեն Ալավերդյանը:

 

 

Հ.Գ. նշենք նաև, որ  նոյեմբերի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայանալիք մեծ ֆորումի մասին, որտեղ կլինի տեսանյութերի ներկայացում, ցուցահանդես, իսկ հաշմանդամություն ունեցող մարդիկ «կկիսվեն» իրենց հաջողության պատմություններով:

 

Հեղինակ՝ Վ. Գիշյան

Տարածել`
Share

You may also like...