Որպեսզի հաջողակ լինես, պարտադիր չէ շատ փող աշխատես. Ս. Դալի

Ես գնացի տնից 16 տարեկանում։ Դա հեշտ էր։ Մայրս պարզապես ասաց ինձ․ «Որպեսզի հաջողակ լինես, պարտադիր չէ շատ փող աշխատես։ Ապրիր, ծնիր երեխաներ, ինքդ քո հանդեպ հավատդ մի կորցրու, մնա գեղեցիկ, որպեսզի կարողանաս քեզ կերակրել»։

Յուրաքանյուրս ստեղծում ենք ինքներս մեզ։ Ուղղակի մեկն ավելի մեծ երեւակայություն ունի, մյուսն՝ ավելի քիչ։ Ես մահու չափ վախենում եմ աղքատությունից։ Ես մեծացել եմ աղքատության մեջ եւ միշտ զգում եմ նրան իմ ներսում։ Դա նման է գեր կնոջ, որ կիլոգրամներ է կորցնում, սակայն հոգու խորքում մնում է գեր։ Ծերությունը թշնամու պես է, ավելի լավ է երկխոսել հետը, քան կռվել։ Ես սկսել եմ չճանաչել այն երկիրը, որտեղ մեծացել եմ։ Դա, թերեւս ամենասարսափելին է, որ քեզ հետ կարող է անել տարիքը։ Տպավորություն է, կարծես քո երկիրն այլեւս քեզ չի պատկանում։ Այո՛, իսկապես Սալվադոր Դալին ինձ նվիրել է վիբրատոր, բայց դա խառը պատմություն է։

Դալին ինձ, Ֆրենսիս Կոպոլային, առաջին ամուսնուս եւ ընկերուհուս իր տուն էր հրավիրել։ Ինչ-որ խելագար իրավիճակ էր Դալիի տանը։ Ես նստեցի բազկաթոռին եւ ձեռքով ինչ-որ բան շոշափեցի, դա զվարճալի, մանկական խաղալիք էր, ռեզինե ձուկ, երբ սեղմում էիր հեռակառավարման վահանակին պոչը շարժում էր։ Երբ տեսա Դալիին ասացի․ «Դուք շատ զվարճալի մանկական խաղալիք ունեք», իսկ նա պատասխանեց․ «Օ՜, այո, հատկապես եթե նրան կպնես քո կանացի օրգանով»։

 

Հեղինակ Աշխեն Քեշիշյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed