Որն է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք»-ի ճշմարիտ գաղտնիքը. գիտություն

panorama.am-ը գրում է՝

Իտալացի գիտնական Մարիո Տադդեյը պատմել է թաքնված հաղորդագրության մասին, որը հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչին ցանկացել է հասցնել իր արվեստը գնահատողներին «Խորհրդավոր ընթրիք» կտավի միջոցով:  Այս մասին գրում էԼենտա.ռու կայքը՝ հղում անելով Daily Mail-ին:

Կտավում ներկայացված մարդիկ առանց լուսապսակների են, ինչը վկայում է, որ նրանք,  նաև Հիսուս Քրիստոսը, ոչ թե «սրբեր» են, այլ սովորական մարդիկ»:  Գիտնականը ենթադրում է, որ հենց այդ գաղափարն է ցանկացել դա Վինչին հասցնել   իր արվեստը գնահատողներին:

«Ես կարծում եմ, որ Լեոնարդոն չի պատկերել լուսապսակներ, քանի որ նա համարում է այնտեղ ներկայացված մարդկանց սովորական մահկանացուներ, և հենց դա էլ Լեոնարդոյի ճշմարտիտ գաղտնիքն է»,- ասել է նա՝  հավելելով, որ «նկարում չկան ոչ երկրային կամ գերբնական օբյեկտներ»:

«Խորհրդավոր ընթրիք» որմնանկերը ստեղծվել է 1495-1498 թթ. Միլանում Սանտա Մարիա դելլա Գրացիա վանքում: Ներկայացված է Հիսուս Քրիստոսի ընթրիքը 12 աշակերտի հետ:

Գիտնականը 15 տարի ուսումմնասիրում է դա Վինչիի  արվեստը:

Տարածել`
Share

You may also like...