Որն է «Գտնված երազ»-ի ուղերձը. բացահայտումներ 40 տարի անց

Mediamax.am-ը գրում է.

«Հայկական ամենահայտնի և սիրված «Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակները ֆիլմը ստեղծելիս մեծապես ոգեշնչվել են Ուոլտ Դիեսնեյի աշխատանքներից:

Այդ մասին Նյու-Յորքի կինոյի միջազգային ինստիտուտի (International Film Institute of New York) հետ հարցազրույցում ասել է մուլտֆիլմի ռեժիսոր եւ բեմադրող նկարիչ Հովիկ Դիլաքյանը:

Դիլաքյան եղբայրները, որոնք 1976 թ.-ին արտադրված և ԽՍՀՄ էկրաններ բարձրացած հայկական «Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակներ են, ապրում են Նյու-Յորքում:

Դիլաքյան եղբայրները

Լուսանկարը` անձնական արխիվից

«Դիսնեյի աշխատանքները, մասնավորապես «Սպիտակաձյունիկը» (Snow White), երևի թե ամենամեծ ազդեցությունն է թողել ինձ ու եղբորս վրա: Երբ երեխա էինք, այդ մուլտֆիլմը նայել ենք առնվազն 55 անգամ: Անխոս, Դիսնեյը շատ անիմատորների եւ ռեժիսորների համար ճանապարհ է հարթել, և ես կասեի, որ մենք ոճային տեսանկյունից մեծապես ոգեշնչվել ենք նրա աշխատանքներով»,- պատմել է Հովիկ Դիլաքյանը:

Խոսելով խորհրդային երկրում մուլտֆիլմ նկարահանելու մասին՝ ռեժիսորն ասել է.

 

«Այն ժամանակ այնքան շատ գրաքննություն կար: Ղեկավարությունը չէր ցանկանում, որ լինեին այնպիսի ֆիլմեր, որոնք խորհրդային օրակարգին, գաղափարախոսությանը հակադարձող որեւէ բան կներկայացնեին: Երբ մենք այս մուլտֆիլմը նկարահանելու համար «կանաչ լույս» ստացանք, դա իսկապես անակնկալ էր և հակասական՝ ոչ թե քաղաքական պատճառներով, այլ այն առումով, որ այս մուլտֆիլմը ինչ-որ առեղծվածային, կախարդական տարր էր պարունակում մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ բոլոր ֆիլմերը պիտի իրատեսական լինեին»,- նշել է Հովիկ Դիլաքյանը:

Դիլաքյան եղբայրները

Լուսանկարը` անձնական արխիվից

Նրա խոսքերով, խորհրդային գրաքննության պայմաններում մուլտֆիլմի ստեղծողները չէին կարող հանդիսատեսին ուղիղ կերպով ներկայացնել գլխավոր ուղերձը: Ռեժիսորի համոզմամբ, հենց այս պատճառով յուրաքանչյուր դիտող ունի մուլտֆիլմի ասելիքի իր պատկերացումը:

Լուսանկարը` Դրվագ «Գտնված երազ» մուլտֆիլմից

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed