Ով Հայաստանում նկարահանում է ֆիլմ, առնվազն 15 րոպե պետք է նրան ծափահարել. Ջիվան Ավետիսյան

Աշխարհում շատ բարդ է ֆիլմ նկարահանելը, Հայաստանում՝ առավել ևս: Ով Հայաստանում նկարահանում է ֆիլմ, առնվազն 15 րոպե պետք է նրան ծափահարել,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք չեք պատրաստվում ապրիլյան իրադարձությունների մասին ֆիլմ նկարահանել, նա ասաց, որ շատ է ցանկանում, բայց առնվազն երկու տարի հետո նոր ֆիլմը պատրաստ կլինի:

«Երեք տարի առաջ նկարում էինք ֆիլմ, արանքում պատերազմը սկսվեց: «Թևանիկ»-ն ավարտեցինք 2014-ին, հետո պատերազմը սկսվեց: Դրա համար ֆիլմերի ավարտները թողնում եմ բաց, որպեսզի հանդիսատեսը, հանրությունը, միջազգային կառույցները որոշեն»,- նշեց ռեժիսորը:

Նշենք, որ ռեժիսորի վերջին երկու ֆիլմը՝ «Թևանիկ», «Վերջին բնակիչը» ղարաբաղյան պատերազի մասին է: «Թևանիկ»-ի պրեմիերան կայացել է 2014-ին, արդեն ներկայացվել է փառատոների, արժանացել մրցանակների: «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան կայացել է նախօրեին «Ոսկե ծիրան» երևանան կինփառատոնի շրջանակում:

Ջ.Ավետիսյանի խոսքով, «Թևանիկ» ֆիլմի պարագայում արդեն հաջողել են, տեսել են ֆրանսիացի, ամերիկացի սենատորներ, Եվրամիությունում. «Ոչ միայն փորձել ենք կոմերցիոն ուղղով առաջ տանել, այլ պետք է ներկայացնենք մեր դատի մասին: Ի վերջո մեր նպատակը դրամ վաստակելը չէ, բայց դրամ պետք է հաջորդ ֆիլմն անելու համար»:

Պատասխանելով հարցին, թե առաջիկա ի՞նչ ծրագրեր ունենք, ի՞նչ ֆիլմ եք նախատեսում նկարահանել, ռեժիսորն ասաց, որ աշխատում է նոր սցենարի վրա, բայց հրաժարվեց ասել, թե ինչ թեմայով է այն լինելու:

Աղբյուրը՝ panorama.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed