Ով կստանձնի Պետական կամերային երաժշտական թատրոն ռեժիսորի պաշտոնը

«Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական գործունեությունը 2016-ին գերծանրաբեռնված էր: Անգամ 2015-ին, երբ թատրոնում «խառնակչությունն» անպակաս էր, 2.7 միլիոնով գերակատարել ենք տարեկան պլանը». Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանն էր նախարարությունում՝ 2016-ի տարեկան հաշվետվությամբ, թատրոնի կիսաքանդ անցյալն ու բարեկեցիկ ներկան փաստող տասնյակ լուսանկարներով: Այդուհանդերձ, Երաժշտական թատրոնի կյանքը զերծ չէ դժվարություններից:
«Գովազդի առումով տեղը հարմար չէ. թատրոնը հեռու է ճանապարհից»,-դժգոհեց Վարդան Գրիգորյանը՝ միաժամանակ նշելով, որ փորձում է բանակցել Սիրահարների այգու տնօրենության հետ, որպեսզի այգու ճեմուղին՝ թատերական դարձնելու միջոցով, այցելուներին ուղղորդեն դեպի թատրոն:
Նախարար Արմեն Ամիրյանը հակադարձեց, որ ճանապարհն ու ճեմուղին հարցի լուծում չեն: Ժամանակի մեջ քայլել պետք է սովորել, ակտիվանալ սոցցանցերում, արդյունավետ փիարի տարբեր ուղիներ գտնել:
«Ես ձեզ չեմ մեղադրում, ձեր առջև նման պահանջներ, թերևս, չեն դրվել: Մենք պետք է շտապ որոշում կայացնենք. ձեր թատրոնին գեղարվեստական ղեկավար է անհրաժեշտ, որի հետ և կմշակեք ձեր ստեղծագործական ծրագրեը՝ Կամերային երաժշտական թատրոնի ցուցանիշները լավացնելու համար: Առաջիկա տասն օրերի ընթացքում կփորձենք լուծել գեղարվեստական ղեկավարի հարցը: Դրանից հետո երկու շաբաթ կտրվի՝ նրա հետ գործնական ծրագիր մշակելու և ներկայացնելու համար»:
Հեղինակ` Ալիսա Գևորգյան
- Previous «Կարդում են համալսարանականները» շարքը նվիրված էր գրքի տոնին
- Next Ձախ Հարութի երկրպագուներին սպասվում են ոչ միայն հրաշալի կատարումներ, այլև` հետաքրքիր տեսանյութեր` երգչի մենահամերգի ընթացքում