Ով էր իրականում Տիգրան Մեծը

Տիգրան Մեծը երիտասարդ տարիքում եղել էր քրմապետ և լավ գիտեր հայոց պատմությունը: Նա  թագավոր դառնալուց հետո չի եղել օտար հողերի նվաճող: Տիգրան Մեծը մինչև այժմ գոյություն ունեցող վերջին հայ քաղաքական գործիչն է, որը փորձեց վերականգնել հայ ազգի հայրենիքը և այն հասարակական, սոցիալական համակարգը, որ գոյություն ուներ հազարամյակներ շարունակ և խախտվել էր Ա. Մակեդոնացու արշավանքի և հունական աշխարհաճանաչման ու սոցիալական հարաբերությունների արևելք թափանցելու հետևանքով:

Այժմ շատ է գրվում Տիգրան Մեծի պետության կառուցվածքի և այդ պետության ներսում գոյություն ունեցող սոցիալական հարաբերությունների մասին: Հիմնականում նոր ուսումնասիրությունները հանգում են նրան, որ այդ շրջանում Հայաստանը ստրկատիրական պետություն չէր: Այս դեպքում մնում է անհասկանալի հարյուր հազարավոր այլազգի բնակչության տեղահանումը Կապադովկիայից, Կիլիկիայից և Հյուսիսային Միջագետքից, նաև անհասկանալի է այն տրամաբանությունը, որով Տիգրան Մեծը կառուցել է իր պետությունը: Անհասկանալի է` ինչու Վրաստանը, Աղվանքը, պետության կենտրոնում հայտնված Կորդուքը, Ատրպատականը պետք է ունենային ինքնուրույնություն: Նույն ժամանակ վերացվում էր Սելևկյան կայսրությունը, իսկ Փյունիկյան քաղաքները ստանում էին ներքին ինքնուրույնություն և փող կտրելու իրավունք: Իրականում Տիգրան Մեծը հայկական հայրենիքի և պետականության սահմաններ է մեզ թողել, որը գալիս էր դեռևս Հայկական Միտանի պետության դարաշրջանից, երբ Ասորիքը, Հյուսիսային Միջագետքը, Կապադովկիան ու Կիլիկիան հայության անբաժանելի մասն էին կազմում, իսկ լեռնային Կորդուքը իր դիրքի հետևանքով ձևավորում էր իրեն հատուկ կենսաբանական դաշտ  և այդպես  էլ մաս չկազմեց ո՛չ Միտանի,ո՛չ Վանի և ո՛չ էլ Աքեմենյան կայսրության: Նույնը կարելի է ասել նաև Վիրքի ու Աղվանքի մասին, իսկ Ատրպատականը հիմնականում եղել ու մնում է կապող օղակ    Հայկական Լեռնաշխարհի ու  Պարսկական սարա-հարթի մեջև: Հայրենիքի սահմանների ամրապնդման համար Տիգրան Մեծը մեր նշած տարածքներից հեռացնում էր  օտարազգիներին` դրանց փոխարեն այնտեղ տեղափոխելով հայ բնակչություն: Սրանով է Տիգրան Մեծը մեծ հայոց պատմության մեջ, քանզի նա նյութականացված տվեց մեր իրական հայրենիքի սահմանները, որը համահունչ է մեր գենոֆոնդին ու տիեզերական օրինաչափությանը:

 

Աղբյուրը` magaghat.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed