Ովքե՞ր են Թումանյանը, Կոմիտասը և Սայաթ-Նովան. Հենրիկ Բախչինյան

«Նարեկացի» արվեստի միությունն այսօր հանդիպում էր կազմակերպել գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, սայաթնովայագետ Հենրիկ Բախչինյանի հետ: Aravot.am-ը գրականագետին խնդրեց Սայաթ-Նովայի կյանքից մի այնպիսի հետաքրքիր դրվագ պատմել, որը լայն հասարակությանը հայտնի չէ: Բախչինյանի խոսքերով՝ Սայաթ-Նովայի կյանքի յուրաքանչյուր դրվագ, ինքնին, հետաքրքիր է.«Հետաքրքիրն այն է, որ նա մի շարք լեզուների է տիրապետել: Ելնելով նրա «Խաղերի» տվյալներից, Սայաթ-Նովան 15-16 տարեկանում գերի է ընկել: Այն ժամանակ չերքեզներն ավիրում էին Վրաստանը, մտնում անգամ Թիֆլիս, Սանահին գյուղ, որտեղ նա հաճախ էր լինում, մայրը Սանահինից էր, սա էլ շատերին հայտնի չէ: Այդ ավերածությունների ժամանակ բազմաթիվ երիտասարդ տղաների եւ աղջիկների հետ միասին գերի է տարվել նաեւ Սայաթ-Նովան, եւ թափառել է: Որ ասում է՝ Թամամ աշխարհ պտույտ եկա», նա շրջել է աշխարհում՝Հնդկաստան, Թուրքիա, Իրան, լինելով տաղանդավոր մարդ, փայլուն տիրապետել է թուրքերենին, պարսկերենին, արաբերենին: Այս դեգերումների  ժամանակ անգամ մասնակից է եղել Նադիր շահի արշավանքին դեպի Հնդկաստան»:

Մանրամասները ՝ տեսանյութում

Aravot.am-ի Բախչինյանից հետաքրքրվեց՝ արդյոք երիտասարդությունը լավ ճանաչում է Սայաթ-Նովային այնպես, թե՞ շատերի մոտ Սայաթ-Նովա լսելիս  մայրաքաղաքի կենտրոնական փողոցն են պատկերացնում, արդյոք դպրոցներում պատշաճ դասավանդվում է Սայաթ-Նովայի կյանքն ու ստեղծագործությունները: Մեր այս հացին գրականագետն այսպես պատասխանեց. «Այսօր Սայաթ-Նովան, եւ ոչ միայն նա, մեր շատ մեծերը, անգամ Թումանյանը, Կոմիտասը եւ մյուսները ավելի շատ փողոցով են հայտնի, ավելի շատ շաուրմայանոցով են հայտնի, քան որպես պոետներ, երաժիշտներ եւ այլն: Դրա համար նրբությունները կենսագրական, խորը արվեստին վերաբերող նրբություններն այսօրվա մեր երիտասարդներին կհետաքրքրի՞, թե՝ ոչ… միշտ այդպես է եղել, այսօր մի քիչ ավելի քիչ, որովհետեւ մեր կյանքը հետադիմել է ե՛ւ կրթական եւ այլ ոլորտներում: Ճիշտն ասած՝ ո՛չ դպրոց ունենք, ո՛չ համալսարան, դրա համար էլ մեր երիտասարդները մեր մեծերին ու նրանց կյանքի, ստեղծագործությունների  մանրամասները չգիտեն: Վաղը մեր կյանքը կլվանա, թե չէ այսքան գրքեր գրելն ինչ իմաստ ունի, եթե այսօրվա կամ վաղվա սերունդը դրանք պիտի աղբանոց նետի կամ այրի: Կգա ժամանակ դպրոցն էլ, երկիրն էլ, մշակույթն էլ, մշակույթի  նախարարությունն էլ կկարգավորվեն: Խորհրդային տարիներին ծրագիր գրեցի,   հետո էլ շարունակեցի՝  ես դասագիրք գրեցի, շատերը դրանով են սովորել, Սայաթ-Նովան մեծ բաժին ուներ, ցավոք, 1992 թվականից դասագիրքը լույս տեսավ 7-8 անգամ: Ամեն անգամ հաստափոր դասագիրքը գնալով բարակեց, գնալով կրճատվեց»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed