Հովհաննես Այվազովսկու կտավը դարձել է MacDougall’s աճուրդի տան գլխավոր նմուշն է. РИА Новости

Օրերս Հովհաննես Այվազովսկու կտավը  դարձել է MacDougall’s աճուրդի տան գլխավոր նմուշը, ընդհանուր վաճառքից ստացվել է ավելի քան 3.3 մլն ֆունտ սթերլինգ եկամուտ, հայտնում է РИА Новости-ն:

Այվազովսկու կտավը վաճառվել է 499.000 ֆունտ սթերլինգով` 450.000-600.000 նախնական արժեքի դեպքում: Այդ աշխատանքը նվիրված է նկարչի ամենասիրելի թեմաներից մեկին` նավաբեկությունից փրկվելուն:
Հռոմեացիների կառուցած սիրիական Պալմիրա քաղաքի պատկերը, որի հեղինակն Ալեքսանդր Յակովլևն է, նույնպես կարևոր նմուշ է դարձել և վաճառվել է 461.000 ֆունտ սթերլինգով` 110.000-150.000 նախնական արժեքի դեպքում:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed