«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կայացավ «Բարի լույս» ֆիլմի պրեմիերան

Երեկ  Մոսկվա կինոթատրոնում «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում  կայացավ երիտասարդ ռեժիսոր Աննա Արևշատյանի և սցենարիստ  Սևադա Գրիգորյանի «ԲԱՐԻ ԼՈՒՅՍ» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը՝  երկամյա աշխատանքի արդյունքն էր, որը ցնցեց բոլորին՝ հաղորդելով նոր շունչ կինեմատոգրաֆիայի աշխարհում: Ֆիլմը իրական կյանքի, հույզերի և հուշերի մասին է:

105 րոպե  շարունակ յուրաքանչյուրն իր սրտում վերապրեց 90-ականների հայ իրականությունը: Այն,  ինչ ապրել են այդ օրերին հայկական ընտանիքները:

Ֆիլմի յուրաքանչյուր կերպարի, օգտագործված իրի կամ դիալոգի հետ՝ մտովի վերադառնում ես այնտեղ, որտեղից ծնվեց հայկական նոր իրականությունը: Հանդիսատեսի սրտի խորքում այդ պատերազմական օրերի հիշողություններից մի պահ վերհիշեցին հենց  իրենց մանկության բակն ու մութ Երևանը:

«Բարի լույս» ֆիլմն Աննա Արևշատյանի լիամետրաժ առաջին աշխատանքն է, որը վստահ ենք փայլուն արձագանք կունենա:

MG_7698 MG_7702 MG_7694ps MG_7684

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed