«Ոսկե ծիրան»-ի ն կմասնակցի Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր Ժակլին Բիսեթը

«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևան կժամանի աշխարհահռչակ դերասանուհի, «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր Ժակլին Բիսեթը: Այս մասին այսօր հայտնել է փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը:
Նա տեղեկացրել է, որ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կցուցադրվեն դերասանուհու մասնակցությամբ ֆիլմերը:
Փառատոնի կազմակերպիչները նշել են, որ «Ոսկե ծիրան»-ի արտամրցութային ծրագրում ներկայացված են Կաննի, Բեռլինի եւ Վենետիկի միջազգային փառատոնների մրցանակակիր ֆիլմերը: Փառատոնի շրջանակում, ընդհանուր առմամբ, կցուցադրվի 92 արտամրցութային ֆիլմ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակն այս տարի կհանձնվի Ռոման Բալայանին:
Հետահայաց ցուցադրությունների ծրագրում կներկայացվի «հարավսլավական սեւ ալիք»-ի ամենախոշոր ներկայացուցիչներից սերբ ռեժիսոր Ժելմիր Ժիլնիկի ֆիլմերի ընտրանին:
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև անվանի ռեժիսոր եւ օպերատոր Ֆրեդ Քելեմենի աշխատանքները:
Այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնը կփակի Դարդեն եղբայրների «Անծանոթուհին» ֆիլմը:
BRAVO.am
- Previous Մահացել է Էլվիս Փրեսլիի կիթառահար Սկոտտի Մուրը
- Next Երեկոյան ընթերցումներ՝ Մարդիկ միայն կորցնելուց հետո են սկսում գնահատել (առակ)