«Ոսկե ծիրան» -ին կներկայանա նաև Կաննի փառատոնի ռեկորդակիր ֆիլմերից

«Ոսկե ծիրան» 13-րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում ընդգրկված է գերմանուհի Մարեն Ադեի «Թոնի Էրդման» դրաման:

Այս տարվա Կաննի միջազգային փառատոնում այն արժանացել է FIPRESCI-ի մրցանակի, Կաննի կինոսիրողների միջազգային ընկերության «Ոսկե արմավենու ճյուղի»: Սակայն, բացի այդ, «Թոնի Էրդմանը» կինոքննադատների և լրագրողների բարձր վարկանիշով ռեկորդ է սահմանել Կաննի փառատոնի պատմության մեջ:

Կատակասեր Վինֆրիդը մշտազբաղ Ինեսի ուշադրությունը գրավելու և նրա կորպորատիվ կենսակերպը փոխելու համար ծպտվում է՝ վերածվելով վառվռուն Թոնի Էրդմանի: Հայր և դուստր հակամարտությունը անհեթեթ չափերի է հասնում, մինչև Ինեսը չի հասկանում, որ էքսցենտրիկ հայրն արժանի է իր կյանքում տեղ ունենալու…

Ֆիլմը կարող եք դիտել «Մոսկվա» կինոթատրոնում հուլիսի 13-ին, ժամը 10.00-ին կամ հուլիսի 14-ին, ժամը 14.00-ին:

Աղբյուրը՝ 168.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed