«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի ամփոփում. Տիգրան Մանսուրյան

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը պաշտոնական փակման արարողությամբ ազդարարել է 13-րդ կինոփառատոնի ավարտը: Լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի ժյուրիի անդամները կիսվեցին իրենց տպավորություններով:

«Ինձ համար հետաքրքիր փորձություն էր մասնակցել այս փառատոնին, որը հագեցած էր թե՛ հանդիսատեսով, թե՛ հետաքրքիր ֆիլմերով և թե՛ կինոյին ուղեկցող տարբեր շարժումներով: Գիտեք կինոն աղմկոտ բնագավառ է, որ մեզ էլ էր շրջապատել: Իսկապես, բարձր որակի փառատոն էր, որի շրջանակներում ոչ միայն առիթ եղավ ծանոթանալու հետաքրքիր ֆիլմերի, այլ նաև ժյուրի անդամների և ֆիլմասեր հանդիսատեսի հետ»,- ասաց Տիգրան Մանսուրյանը:

Ժյուրիի անդամ Ֆրեդ Քելեմենը հավելեց, որ հաղթած ֆիլմերը շատ հետաքրքիր էին և բարձր որակի:

«Մենք շատ մանրազնին դիտեցինք բոլոր ֆիլմերը: Քննարկումների մակարդակը ոչ թե միայն հավանել կամ չհավանելն էր, այլ ավելի խորը քննարկումն էր: Ամեն ֆիլմ գնահատել ենք անաչառ՝ հաշվի առնելով բովանդակությունը, ձևաչափը, նույնիսկ ֆիլմի մեջ ռեժիսորի վերաբերմունքը: «Ոսկե ծիրան» մրցանակին արժանացած երկու ֆիլմերն էլ շատ յուրովի ու օրիգինալ էին: Այսինքն, սովորական շարադրանքից և պատմությունից մի փոքր ավելի էր: Երկուսում էլ ռեժիսորը կարողացել է իր ասելիքը փոխանցել կինոյի պարզունակ լեզվով: Ոչ մեկը մեր վզին ինչ-որ գաղափար չի փորձում փաթաթել: Ֆիլմերում պարզապես ներկայացված էր մարդ արարածը համապատասխան տեսաշարերով»,- ասաց Ֆրեդ Քելեմենը:

Նշենք, որ փառատոնի այս տարվա հատուկ հյուրը բրիտանացի հայտնի դերասանուհի Ժակլին Բիսեթն արժանացել է «Փարաջանովյան թալեր» մրցանակի:

Միջազգային խաղարկային մրցույթ

Ոսկե Ծիրան-«Բալերի անունները» /ռեժ.Բրանկո Շմիդտ (Խորվաթիա)

Արծաթե Ծիրան– «Անմահը» /ռեժ . Սեյե դ Հադի Մոհաղեղ (Իրան)

Ժյուրիի հատուկ հիշատակում– «Դատախազը, դատապաշտպանը , հայրը և որդին» /ռեժ. Իգլիկա Տրիֆոնովա (Բուլղարիա/Նիդերլանդներ /Շվեդիա)

Միջազգային վավերագրական մրցույթ

Ոսկե Ծիրան– «Ձախ ափի հանդիման»/ռեժ. Եվգենի Գրիգորև (Ռուսաստան)

Արծաթե Ծիրան– «Դոն ժուանը»/ռեժ. Եժի Սլադկովսկի (Շվեդիա/Ֆինլանդիա)

Ժյուրիի հատուկ հիշատակում– «Մանուկը» /ռեժ. Մարկուս Պրադու (Բրազիլիա)

 Հայկական համայնապատկեր միջազգային մրցույթ

Ոսկե Ծիրան (լավագույն հայկական լիամետրաժ խաղարկային ֆիլմ) – «Բարի լույս» /ռեժ. Աննա Արևշատյան (Հայաստան)

Ոսկե Ծիրան (լավագույն հայկական վավերագրական ֆիլմ) – «Քարքարոտ ճամփաներ» /ռեժ. Առնո Խայաջանյան (Ֆրանսիա)

Ոսկե Ծիրան (լավագույն հայկական կարճամետրաժ խաղարկային ֆիլմ) – «Ընձառյուծի լռությունը» /ռեժ . Վիգեն Արմենյան (Ֆրանսիա)

Ժյուրիի հատուկ հիշատակում- «28:94 Տեղական ժամանակով» /ռեժ ․՝ Դավիթ Սաֆարյան (Հայաստան /Գերմանիա/Նիդերլանդներ)

Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար – «28:94 Տեղական ժամանակով» /ռեժ. Դավիթ Սաֆարյան (Հայաստան/Գերմանիա/Նիդերլանդներ)

Այս տարի առաջին անգամ հանձնվեց նաև նոր՝ փառատոնի նախագահի մրցանակ, որն ստացավ Աննա Մելիքյանն իր «Սիրո մասին » (2015) ֆիլմի համար:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed