«Ոսկե ծիրան»- դերակատարությունը Հայաստանի կինոյի զարգացման գործում

 

«Ոսկե ծիրան» միջազգային կինփառատոնը հայկական իրականության մեջ ոչ միայն կինոյի տոն է, նաև մշակույթի տոն, ամեն տարի կարողանում է ջերմություն, ուրախություն բերել Հայաստան. Լրագրողների հետ հանդիպմանը կարծիք է հայտնել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Վերջինիս խոսքով «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կինոյի զարգացման մեր հայեցակարգում  կարևորագույն, լրջագույն դերակատարություն է ունենալու:

« Այս փառատոնը հարթակ է, որտեղ մտքեր են փոխանակում կինոարտադրողները, կինոգործիչները,  այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այդ դաշտով: Այս առումով «Ոսկե ծիրան»-ը կարող է մեծ դերակատարություն ունենալ Հայաստանի կինոյի զարգացման գործում»,- ասել է նախարարը:

 

 

Փառատոնն այս տարի ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ:

Նշենք, որ  «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնն  այս տարի անցկացվելու է հուլիսի 9-16-ը:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...