Ոսկե ծիրանի կարճամետրաժ ֆիլմերը՝ Կարապի լճի բացօթյա էկրանին

«Երեւանյան ամառ 2015»-ը Կարապի լճի բացօթյա էկրանի շուրջ էր հրավիրել լավ կինոյի սիրահարներին՝ դիտելու «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացված խաղարկային ու վավերագրական կարճամետրաժ ֆիլմերից 4-ը։ Ցուցադրված ֆիլմերը նկարահանել են հայ կինոռեժիսորներ՝ Հայաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից։

Կինոսերներին է ներկայացվել «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի՝ Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակին արժանացած «Ճանապարհ» ֆիլմը (ռեժիսոր՝ Գագիկ Մադոյան, Հայաստան), ինչպես նաեւ «Օտարը» (ռեժիսոր՝ Տաթեւ Հակոբյան, Հայաստան), «Սանդվիչ կղզու մարդը» (ռեժիսոր՝ Լեւոն Մինասյան, Ֆրանսիա), «Ինչպես գիրանալ առողջ եղանակով» (ռեժիսոր՝ Գեւորգ Ասլանյան, Բուլղարիա) ֆիլմերը։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ոսկե ծիրանի կարճամետրաժ ֆիլմերը՝ Կարապի լճի բացօթյա էկրանին”

Leave a Reply

Your email address will not be published.