Ոչ լիարժեք քունը խանգարում է ընկալել իրականությունը. գիտություն

1in.am-ը գրում է՝

Գիտնականների կողմից իրականացված փորձերի արդյունքները ցույց են տալլիս, որ քնի պակասը ստիպում է ուղեղին «անջատվել»։

Ամերիկացի կենսաբանները պարզել են, որ քնի դեֆիցիտն ազդում է իրականության պատշաճ ընկալման ուղեղի ունակության վրա։ Այս մասին հայտնում է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը։

Պարզվել է, որ քնի պակասը հանգեցնում է ուղեղի նեյրոնային ակտիվության նվազման։ Արդյունքները ստացվել են դրոզոֆիլ ճանճերի ուղեղի նեյրոններում կալցիումի մակարդակի վերլուծությամբ, այսպես կոչված, Քենյոնի բջիջներում։

Այդ բջիջները պատասխանատու են ուղեղում ստացված տվյալների ինտեգրման համար՝ ազդելով նաև հիշողության ու ուսուցման գործառույթների վրա։

Հետազոտողների խոսքով՝ փորձերը ցույց են տալիս, որ քնի պակասը ստիպում է ուղեղին կտրվել իրականությունից և ընկնել պասիվ հանգստի վիճակում:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed