Ո՛չ թուրքը, ո՛չ էլ քուրդը գեղարվեստական տաղանդների հարցում հմուտ չեն, սակայն հայերը ազգային արվեստներով կարողացել են գրավել նվաճողներին

Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝
Վանի գորգագործական արվեստանոցը՝ 1907 թվականին… Ներկայացնենք մի լուսանկար Նոել Դոլենի գրքից՝ «Աշխարհի շուրջը. Այն, ինչ կարող եք տեսնել Հայաստանում», 1907, Փարիզ:
Լուսանկարն ունի հետևյալ մակագրությունը. «Ոչ թուրքը, ոչ էլ քուրդը՝ գեղարվեստական տաղանդների հարցում հմուտ չեն, սակայն հայերը, որոնց մշակույթը գալիս է դեռևս Բաբելոնի ժամանակաշրջանից, ինչպես և ասիական հույները, իրենց հնագույն ազգային արվեստներով կարողացել են գրավել նվաճողներին:
Այստեղ տեսնում ենք Արևելյան Քրդստանի (հեղինակը նկատի ունի Վան-Վասպուրականը) երկու հրաշալի գորգերի պատրաստման գործընթացը, որոնք ստեղծվում են դեռատի հայուհիների կողմից, մինչդեռ արվեստանոցի տարիքով և վերահսկող աշխատակցուհին ցուցադրում է արդեն ավարտուն և վաճառքի համար պատրաստ գորգը»:
- Previous Արցախում ևս կանցկացվի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը
- Next Հայաստանի գրողների միության բեմը այսուհետ կծառայի նաև թատերական արվեստին