Ո՞րն է գրքի «հաջողության» գաղտնիքը
Ամերիկացի համակարգչային մասնագետները ստեղծել են մի ալգորիթմ, որը վերլուծում է գիրքն ու 84% ճշգրտությամբ կանխատեսել դրա կոմերցիոն հաջողությունը։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Սթոնի Բրուք համալսարանի (Stony Brook University) մասնագետներին հաջողվել է գտել այն ալգորիթմը, որը, հաշվի առնելով մի շարք գործոններ (օրինակ՝ նորարարական միտումների կիրառումը, գրելաոճը, սյուժեի գրավչությունը և այլն), հնարավորություն է տալիս բացահայտելու, թե որքանով է տվյալ ստեղծագործությունը կոմերցիոն առումով հաջողված:
Ալգորիթմի արդյունավետությունը ստուգելու համար հեղինակներն այն փորձարկել են արդեն դասական դարձած մի շարք գրքերի վրա, ինչի արդյունքում պարզվել է, որ ալգորիթմը կարողանում է գուշակել 84% ճշգրտությամբ։
- Previous Եթե կադրիս մեջ է, ուրեմն արդեն դադարել եմ կողքից հետևել. Աշխեն Դավթյան
- Next Ծանր է կորուստը, մանավանդ նկատի ունենալով այն, ինչ Լևոն Խեչոյանը չհասցրեց գրչին հանձնել. Ս. Սարգսյան