Ո՞րն է Բրեդի ընտանեկան ճգնաժամը հաղթահարելու գաղտնիքը

tert.am-ը փոխանցում է՝

Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը, ով օգոստոսի վերջին կնշի դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ ամուսնության 2-րդ տարեդարձը, կիսվել է ընտանիքը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու վերաբերյալ իր մոտեցումներով: Ինչպես նշում է elle.ru-ն, հիմնվելով սեփական փորձի վրա` Փիթը պատմել է, որ իր ընտանիքը փրկել է անձնագրում եղած ամուսնական կնիքը:

«Ամուսնությունն անտեսանելի մի թել է, որը մեզ կապում է նույնիսկ դժվարությունների պահին»,- նշել է Փիթը` հավելելով, որ ընտանիքի փրկության համար կարևոր խթան է եղել նաև երեխաների հետ ունեցած խոսակցությունը: «Նրանք ինձ հարցրին, թե ինչու եմ ես ամուսնացել իրենց մոր հետ, և ես հասկացա, որ եթե նման քայլի եմ դիմել, ապա պարտավոր եմ պահպանել ամուսնությունը»,- խոստովանել է դերասանը:

Աղբյուրը հավելում է, որ Փիթի և Ջոլիի ամուսնությունը վերջին 1 տարում պարբերաբար քննարկվում է «դեղին» մամուլի կողմից: Հաճախակի շրջանառվում են նրանց բաժանության ու մշտական վեճերի մասին լուրեր: Նշվում է, որ ամուսինները սկսել են հանդիպել 2006թ., սակայն ամուսնացել են 2014թ.: Նրանք ունեն 6 երեխա, որից 3-ը որդեգիր է:  

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed