Ո՞վ է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը. արմատներ

39-ամյա ֆրանսահայ բնապահպան Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ՝ նա ներկայացնում է Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցությունը: Ուշագրավ տեղեկություն է հաղորդում Hairenikweekly.com-ը. Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը՝ հասարակական գործիչ, մանկավարժ, գրող, Հայաստանի Առաջին Հանրապետության 1919-1920 թթ. խորհրդարանի պատգամավոր Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի և հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Սարգիս Բարսեղյանի ծոռնուհին է: Սարգիս Բարսեղյանը նահատակվեց 1915-ին, իսկ Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը Հայաստանի օկուպացումից հետո՝ 1921-ին որդու հետ հեռացել էր երկրից և հաստատվել Փարիզում, որտեղ ղեկավարում էր Նանսենյան գրասենյակը և զբաղվում գրական գործունեությամբ: Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը մահացել է 1940 թվականին:

Անդրադարձը՝ Ռուբեն Շուխյանի

Վերջինս ընտրություններին ստացել է ընտրողների  42.5% քվեն:

Նա գլխավորում է ֆրանսիական «Էկոլոգիա՝ կանաչների կուսկացության» ցուցակը։

Կուսակցությունը 2019թ․ մայիսին քաղաքային ընտրություններում լավ արդյունքների է հասել:

Նշենք, որ Ժաննա Բարսեղյանը ծնվել է  6 դեկտեմբերի, 1980 թ.ին՝ Սյուրենում:

Տարածել`
Share

You may also like...