«Ո՞վ է սպանել հայերին». Հայոց ցեղասպանության մասին առաջին արաբերեն ֆիլմը

Առաջին անգամ արաբերենով փաստագրական ֆիլմ է նկարահանվել՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ժապավենը կոչվում է «Ո՞վ է սպանել հայերին»: Այս մասին գրում է «Horizon Weekly»-ին:
Ֆիլմի պրոդյուսերներն են Մուհամմադ Խանաֆին եւ Մարիամ Զաքին: Ժապավենում ներկայացված են 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ լուսանկարներ եւ արխիվային նյութեր:
Նկարահանումներն անցկացվել են Հայաստանում, Եգիպտոսում եւ Լիբանանում: Ֆիլմի պրեմիերան կայանալու է նոյեմբերի 8-ին, Կահիրեում:
- Previous Պուտինը կհանդիպի Էլթոն Ջոնի հետ գրաֆիկների համապատասխանեցման դեպքում
- Next Independent. Ազնավուրը խոստանում է Լոնդոնում երգել նաեւ 100 տարեկանում