«Ո՞վ եմ ես» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը նվիրված է Դինքի հիշատակին

Վաղը՝ հունվարի 21-ին, Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ  Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի կարգ, որից հետո «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կբացվի թուրք լուսանկարիչ Ումութ Վեդաթի «Ո՞վ եմ ես» խորագրով  լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:  Բացվող ցուցահանդեսը իր տեսակով  բողոք է խտրականության, պատմական անարդարության դեմ, և նվիրվում է երկու ժողովուրդների հաշտեցմանը ձգտող Հրանտ Դինքի հիշատակին:

Ըստ aliq.ge կայքի Վեդաթը  Թուրքիայում  լքված հայկական եկեղեցիների, ամայացած գյուղերի ու քաղաքների պատկերներով փորձում է բարցրաձայնել այն ճշմարտությունը, որը թուրքական պետությունը՝ ոչնչացնելով հայկական հետքը, պարտադրում է մոռանալ ու վերացնել, մերժել ու արհամարհել:

Լուսանկարչի աշխատաքները հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության խոսուն վկաներն են:

Ցուցահանդեսը կգործի  մինչև փետրվարի 1-ը։

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed