Շքեղությունը տարիքի հետ կապ չունի

Լուսանկարչուհի Արի Սեթ Կոենը Նյու-Յորքից նկարահանում է տարեց և ոճային կանանց: Նրա նկարների հերոսուհիներից ամենաերիտասարդը 59 տարեկան է, իսկ ամենատարեցը` 102: Նախագծի հերոսուհիների կանացիությանն ու ոճի զգացողությանը կնախանձեն անգամ շատ ավելի երիտասարդ աղջնակներ: Այս լուսանկարչուհու աշխատանքներին նայելով` հասկանում ես, թե ինչ է «կինը»: Դա արհեստական կամ ձեռքբերովի հատկանիշ չէ, դա ինչ-որ ներքին ուժ է, ճաշակ, էլեգանտություն և զսպվածություն, որ գերում է անկախ կնոջ տարիքից: Իհարկե, ցանկալի է, որ տեխնոլոգիաները հասնեն նրան, որ կնճիռների առաջացումը կարելի լինի կանխել և միշտ պահպանել մաշկի երիտասարդությունը, սակայն եթե ծերանալ, ապա միայն այսպես` նրբաճաշակ և էլեգանտ կին մնալով:

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի


Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Շքեղությունը տարիքի հետ կապ չունի”

Leave a Reply

Your email address will not be published.