Շվեդիայում երեխաներին անվանակոչում են ի պատիվ «Գահերի խաղ»-ի հերոսների

Վիճակագրական տվյալների համաձայն, շվեդական ծնողների շրջանում երեխաների անուններն ընտրելու ժամանակակից միտում է «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալը:

Ըստ վերջին երեք տարիների վիճակագրության, ամենից հաճախ աղջիկներին անվանակոչում են ի պատիվ չարաճճի Արիայի: Euromag.ru կայքը, հղում կատարելով The Local-ին, գրում է, որ 2011 թվականից 38 նորածին այդ անունն է ստացել:

Բացի այդ, տարածված են նաև Սանդոր (20 նորածին), Ջեյմե (12) և Թեոն (10) անունները: Հինգ ընտանեկան զույգ իրենց նորածին աղջիկներին Կհալիսի հերոսուհու պատվին են կոչել:

Բայց ոչ բոլոր ծնողներն են նախապատվություն տալիս ֆանտաստիկ հերոսներին: Վերջին երեք տարիներին շարունակում են մեծ ճանաչում ունենալ Էլիս, Լուկաս և Ուիլյամ անունները:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Շվեդիայում երեխաներին անվանակոչում են ի պատիվ «Գահերի խաղ»-ի հերոսների”

Leave a Reply

Your email address will not be published.