Շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի «Կյանք ու կռիվ» ֆիլմի շարունկությունը

Օրերս կայացավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի սաունդթրեքի տեսահոլովակի պրեմիերան:
«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը «Կյանք ու կռիվ»-ի շարունակությունն է: Այն հաճելի անակնկալ էր բոլոր նրանց համար, ովքեր սպասում էին ֆիլմի շարունակությանը, որն արտահայտվելու էր դեպքերի զարգացմամբ։ Այստեղ կգտնեք սիրված հերոսներին արդեն 25 տարի անց:
«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը մերօրյա իրականության, ապրիլյան քառօրյա պատերազմի, երազանքների և առհասարակ մեր մասին է:
Հիշեցնենք, որ առաջին ֆիլմի նկարահանումների ընթացքում սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, որը դրդեց պրոդյուսերներին եւ ռեժիսորին մտածել երկրորդ ֆիլմի ստեղծման մասին:
Կինոնկարը շուտով կհայտնվի մայրաքաղաքի կինոթատրոնների էկրաններին։
«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի սաունդթրեք
Երգում է Ռազմիկ Ամյանը
Երաժշ՝. Արթուր Գրիգորյանի, խոսք՝. Ավետ Բարսեղյան
Երգի գործիքավորումը կատարել է KarenSevak production-ը: