Շուտով կմեկնարկի «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները` Խաչատրյանի տանը» ծրագիրը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տրամադրությունը տոնական է: Շուտով թանգարանում կներկայացվի  «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները` Խաչատրյանի տանը» ծրագիրը: Միջոցառումը կանցկացվի ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հովանու ներքո: Միջոցաոռւմը տեղի կունենա դեկտեմբրի 22-ին, ժամը՝ 19.00-ին:

«Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և Խաչատրյանի անվան տրիոն DVV International-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ այս տարի ներկայացրին մի նոր նախագիծ, որի անդրանիկ երեկոն հունիսին տեղի է ունեցել թանգարանում: Այս նախագծի անունն է «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները` Խաչատրյանի տանը»: Առաջին երեկոն նվիրված էր Յոհաննես Բրամսին եւ նրան նվիրված թանգարաններին: Երեկոյի ընթացքում Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտները, ինչպես նաև ալտահար Մաքսիմ Նովիկովը և երգչուհի Աննա Մայիլյանը ներկայացրին Բրամսի կամերային ստեղծագործությունները: Բացի դրանից՝ երեկոյի ընթացքում երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը ներկայացրեց Բրամսի կենսագրությունը, պատմեց թանգարանների գործունեության մասին: Այդ միջոցառումը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Մենք փորձեցինք այն դարձնել շարունակական»,- նշում է տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը: Նա պատմում է, թե ինչպես է ծրագիրը կայնքի կոչվել.

«Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները` Խաչատրյանի տանը» նախագծի շրջանակում դեկտեմբերի 22-ին նմանօրինակ երեկո կանցկացվի, որը կնվիրվի Ռիխարդ Շտրաուսին, Գերմանիայում նրա թանգարանին, ինչպես նաև նրա կամերային ստեղծագործություններին: 

«Դիմեցինք ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությանը, որն աջակցեց մեզ նախագիծն իրականացնելու գործում: Համերգային երեկոյի ընթացքում մեզ կմիանա ալտահար Մաքսիմ Նովիկովը, կկատարենք Շտրաուսի ստեղծագործություններից: Մենք կապվել ենք Գերմանիայում Շտրաուսի թանգարանի տնօրինության հետ, նրանք մեզ ուղարկելու են նյութեր` սլայդշոու պատրաստելու համար: Դեռեւս հնարավորություն չկա, որ Գերմանիայի թանգարաններից ներկայացուցիչ հրավիրենք Հայաստան: 

Հուսով ենք, որ ծրագիրը շարունակական կդառնա, եւ մենք ապագայում կկարողանանք թանգարաններից ներկայացուցիչներ հյուրընկալել»:

Տուն-թանգարանում հետագայում ևս նախատեսում են  անդրադառնալ այլ երաժիշտներին. հաջորդ տարի ցանկություն կա անդրադառնալ Լյուդվիգ վան Բեթհովենին:

 

Տարածել`
Share

You may also like...

Արխիվ

December 2019
M T W T F S S
« Nov    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031