Շուտով կավարտվի Գաբրիել Գարսիա Մարկեսի կյանքի մասին պատմող հեռուստատեսային շարք

Դեռևս 2015-ին սկսվել է Նոբելյան գրականության մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի կյանքի մասին պատմող հեռուստատեսային շարքի նկարահանումները:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվականը, ֆիլմը բաղկացած է երեք սեզոնից՝ յուրաքանչյուրը 13 սերիայից, որոնք կտևեն 45 րոպե: Ֆիլմի ռեժիսորը
կոլումբիացի Սերխիո Կաբրերան է, իսկ պրոդյուսերը` Ուգո Ֆերերը:
Նշենք, որ գրողը մահացել է 2014 թ. Ապրիլին: Այս տարվա մարտի 6-ին կլրանար նրա 90-ամյակը:
Հեղինակի ամենահայտնի վեպերն են՝ «Հարյուր տարվա մենությունը», «Պատրիարքի աշունը», «Հրամանատարն իր լաբիրինթոսում» և այլն: 1982 թ.-ին Մարկեսն արժանացել է Նոբելյան գրականության մրցանակին:
Աղբյուրը` tert.am