«Շուշի» բարեգործական հիմնադրամը սումգայիթյան ջարդերի մասին գիրք է հրատարակել

«Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը, ՀՀ նախագահի հասարակական կապերի և տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ, 2013-ին սումգայիթյան ջարդերի մասին գիրք է հրատարակել, որը կոչվում է. «Սումգայիթյան օրագիր. 1988-ի մարտի 27-ից ապրիլի 5-ը»: Այս մասին, այօսր՝ փետրվարի 26-ին, ասուլիսում հայտարարել է ինքը՝ Բակուր Կարապետյանը:

Նրա խոսքով՝ ինքը միակ հայ լրագրողն է, որը սումգայիթյան ջարդերից ուղիղ մեկ ամիս հետո եղել է այդ քաղաքում: «10 օրվա ընթացքում ես այցելեցի այն հայերի տները, որոնց թալանել, բռնություն էին կիրառել ու սպանել: Ես հավաքեցի նյութերն ու 54 րոպեանոց ֆիլմ պատրաստեցի: Ֆիլմը նկարահանվել է ռուսերենով և տարածվել ողջ աշխարհում»,-ընդգծել է Բակուր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ 1988-ի փետրվարի 27-29-ին Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքը հայ բնակչության զանգվածային ջադերի թատերաբեմ էր դարձել: Տասնյակ հայեր են սպանվել, հարյուրավոր հայեր ծանր վիրավորվել:

Տարածել`
Share

You may also like...