Շուշիում գտնվող պարսկական «Վերին մզկիթում» կատարվում են պեղումներ

Շուշիում գտնվող պարսկական «Վերին մզկիթում» առաջին անգամ սկսվել են պեղման-մաքրման աշխատանքներ:

Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարատ Շահրամանյանի փոխանցմամբ պեղումները կտեւեն 20-25 օր, որոնք թույլ կտան ավելի ճիշտ կատարել հուշարձանի վերականգնման աշխատանքը:

Տեղեկության համաձայն` հուշարձանը վնասվել է ինչպես պատերազմի, այնպես էլ եղանակային պայմանների հետևանքով:

Հիշեցնենք, որ Շուշիի պարսկական Վերին Մզկիթը կառուցվել է 1883 թ. իրանացի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի նախագծով: Շինության գլխավոր ճակատի երեք կամարաձև մուտքերն ընդգծված են երկու բարձր մինարեթներով, որոնք զարդարված են գունավոր երկրաչափական զարդանախշերով: Մզկիթի առջև տեղադրված է ութանկյուն ջրավազան շատրվանով: Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմաերկրագիտական թանգարանի:

Արցախի տարածքում վկայագրված է գրեթե 5000 պատմության և մշակույթի հուշարձան, որոնցից 700-ի համար կազմվել են պահպանական գոտիներ:

 

Աղբյուրը` Artsakhpress.am

  

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed