Շոտլանդիայում հայտնաբերվել է Ռաֆայելի անհայտ կտավը

Շոտլանդական Հադդո-հաուս բնակավայարում հայտնաբերվախ կտավի վերաբերյալ վարկածի հաստատման դեպքում աշխարհահռչակ նկարիչ Ռաֆայել Սանտիի աշխատանքների շարքը կլրանա նոր օրինակով:

Փորձագետներ Ջեքի Քլյայինը և Բրենդոր Գրովնոն BBC-ի եթերում հայտարարել են, որ Մայրամ Աստվածածնի նոր հայտնաբերված կտավը ենթադրաբար պատկանում է նկարչի վրձնին:  Իհարկե, մասնագետները խոսում են միայն ենթադրության մասին:

Եթե իրականում այդպես լինի, ապա կտավը նկարչի միակ աշխատանքն է լինելու, որ գտնվում է Շոտլանդիայում: Չնայած չի բացառվում, որ մասնագետների հայտարարությունն ընդամենը գովազդային քայլ է, քանի որ մինչ երկարատև փորձաքննության ավարտը Շոտլանդիա զբոսաշրջիկների քանակը զգալիորեն կավելանա:

 

Նյութի աղբյուրը՝ tert.am

Տարածել`
Share

You may also like...