Շնորհավո՛ր տարեդարձդ, սիրելի վարպետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասվում է.
«Շնորհիվ Ձեր անսպառ եռանդի, ռեժիսորական յուրահատուկ զգացողության և կազմակերպչական մեծ ունակությունների` Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, որին Դուք նվիրվածությամբ ծառայում եք երկար տարիներ, նրա խաղացանկն ու ինքնատիպ հեղինակային ձեռագրով աչքի ընկնող բեմադրությունները վայելում են հասարակության խորին հարգանքը:
Ձեզ գնահատում են ոչ միայն որպես ռեժիսորի ու հմուտ կազմակերպչի, այլև մանկավարժի, ով իր փորձն ու գիտելիքներն է փոխանցում երիտասարդ դերասաններին` օգնելով նրանց բացահայտելու իրենց ներուժը»:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ և ամենայն բարիք:
- Previous Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը կդառնա ամենամյա
- Next Երբ հնարավորություններին խանգարում է վախը (առակ)