Շնորհավոր տարեդարձդ, Գարիկ Մարտիրոսյան

Գարիկ Մարտիրոսյանը ծնվել է Երևանում: Ավարտել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը և ստացել նյարդաբան-թերապևտի որակավորում: Երեք տարի աշխատել է մասնագիտությամբ: 1993-2002 թվականներին խաղացել է «Նոր հայեր» ՈւՀԱ թիմում, 1997 թվականից հանդիսացել է թիմի կապիտանը:

Ռուսական հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բարի երեկո» հաղորդման շրջանակներում աշխատել է Իգոր Ուգոլնիկովի հետ:

Նշենք, որ արտիստը ապրում և ստեղծագործում է  Ռուսաստանում:Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed