«Շնորհակալ ենք, հա՛յ զինվոր, մենք քեզ հետ ենք»

«Շնորհակալ ենք, հա՛յ զինվոր, մենք քեզ հետ ենք» խորագրովբարեգործական նախագիծը շարունակություն կունենա: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը.«Պետք չէ մտածել, որ եթե սահմանում հարաբերական դադար է, մեր զինվորներին այլեւս օգնություն պետք չէ: Քառօրյա պատերազմից հետո դեռ շատ վիրավոր զինծառայողներ կան, որոնցից մի քանիսի թեկուզ փոքրիկ կենցաղային հոգսերը կփորձենք թեթեւացնել առաջիկա համերգներից ստացված հասույթով: Նախատեսում ենք ամենաքիչը երկու համերգ էլ աշնանն իրականացնել»:
Բարեգործական երկու համերգներին իրենց անհատական երգերով, զուգերգերով ու խմբակային կատարումներով ելույթ են ունեցել Սոնա Ռուբենյանը, Հայկ Պետրոսյանը, ով նաեւ հանդիսավարն է, Սեւակ Ամրոյանը, Նարինե Դովլաթյանը, Քրիստ Մանարյանը եւ նվագակցող երաժիշտները: Հնչել են «Մարտիկի երգը», «Ախպերս ու ես», «Կիլիկիա», «Բարի արագիլ», «Երազ իմ երկիր» եւ այլ հայրենասիրական կատարումներ:
Նյութի շարունակությունը կարդացեք Bravo.am
Տեքստը` Արևիկ Իսաջանյանի
Լուսանկարները տրամադրել է Ալեքսանդր Մհերյանը
- Previous Հ. Թումանյան՝ Փոքրիկ ձկնորսը. Այսօր ձկնորսների միջազգային օրն է
- Next Հին և Նոր քաղաքներ. Պատմական քառուղի