Շիրակում անցկացվել է «Եռաձայն պատարագ» ասմունքի միջդպրոցական փառատոն

Հայաստանի Հանրապետական կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհուրդը և Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը համատեղ կազմակերպել են «Եռաձայն պատարագ» խորագիրը կրող ասմունքի միջպրոցական փառատոն` նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան, այս մասին տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:

Փառատոնին մասնակցել են Շիրակի մարզի դպրոցների 9-12-րդ դասարանի աշակերտներ: Փառատոնը բաղկացած է եղել երկու փուլից` նախընտրական և եզրափակիչ: Եզրափակիչ փուլում մասնագիտացված ժյուրին որոշել է լավագույններին, որոնք էլ պարգևատրվել են պատվոգրերով և գրքերով:

Փառատոնի ընթացքում հնչել են դասական երաժշտություն` կենդանի կատարմամբ, ինչպես նաև եղան պարային և այլ երաժշտական համարներ:

Տարածել`
Share

You may also like...