Շեքսպիրի 37 պիեսի հիման վրա կարճամետրաժ ֆիլմեր կնկարահանվեն

Ուիլյամ Շեքսպիրի 37 պիեսի հիման վրա նկարահանված կինոնկարների կարճամետրաժ տարբերակները կցուցադրվեն Լոնդոնում հաջորդ տարի` մեծագույն դրամատուրգի մահվան 400-րդ տարելիցի կապակցությամբ:

Ինչպես նշում է Euromag-ը` Շեքսպիրի պիեսներով նկարահանված ֆիլմերի տևողությունը 10 րոպե է լինելու: Դրանցից յուրաքանչյուրը  կցուցադրվի  Թեմզայի երկայնքով  տեղադրված մեծ էկրաններին:

Ցուցադրությունը կանցկացվի 2016-ի ապրիլի 24-24-ը:

Նախագծի հեղինակն ու իրականացնողը Լոնդոնի  «Գլոբուս» թատրոնն է: Կարճամետրաժ ֆիլմերի նկարահանումները  կիրականացվեն հաջորդ վեց ամսվա ընթացքում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Շեքսպիրի 37 պիեսի հիման վրա կարճամետրաժ ֆիլմեր կնկարահանվեն”

Leave a Reply

Your email address will not be published.