Շեքսպիրի ծխամորճերի վրա թմրանյութերի մնացորդներ են հայտնաբերել

Սթրաթֆորդում Ուիլյամ Շեքսպիրի այգում կավե ծխամորճերի վրա ծխախոտային տարբեր խառնուրդների մնացորդներ են հայտնաբերվել: Ուսումնասիրելով 400-ամյա գտածոները՝ Վիթվաթերսրանդի համալսարանի (Հարավային Աֆրիկա) մասնագետները կիրառել են նորագույն տեխնոլոգիա, որն օգտագործվում է դատական պրակտիկայում:

Ծխամորճերի 24 հատվածների քիմիական անալիզի արդյունքում մասնագետները դրանցից 8-ի վրա կանեփի հետքեր են գտել, մեկի վրա՝ նիկոտինի, երկուսի վրա՝ պերուական կոկաինի:

Ըստ Vokrugsveta-ի, քիմիական անալիզի տվյալները վկայում են, որ XVI դարի վերջին և XVII դարի սկզբին Եվրոպայում տարատեսակ խառնուրդներ էին ծխում: Միաժամանակ, ըստ հետազոտության հեղինակների, գրական վերլուծությունը, համադրելով ստացված տվյալների հետ, թույլ է տալիս ավելի լավ հասկանալ Շեքսպիրին և նրա ժամանակակիցներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան գիտնականները ծրագիր էին ստեղծել, որը, վերլուծելով Շեքսպիրի ոճի առանձնահատկությունները, որոշել էր նրա հոգեբանական կերպարը: Հենց դա էլ թույլ է տվել պարզել, որ դրամատուրգը «Կրկնակի խաբեություն» պիեսի հեղինակն է: Այսպիսով, լուծվել է ստեղծագործության հեղինակի շուրջ գրեթե 300 տարի տևած վիճաբանությունը:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Շեքսպիրի ծխամորճերի վրա թմրանյութերի մնացորդներ են հայտնաբերել”

Leave a Reply

Your email address will not be published.