Շեքսպիրի ամենահայտնի դիմանկարը կենթարկվի վերագկանգման

panorama.am-ը գրում է՝
Լոնդոնի դիմանկարի ազգային պատկերասրահի մասնագետները հույս ունեն ներկայացնել հանրությանն անգլիացի հայտնի գրող և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի իսկական դեմքը: Այդ պատճառով նրանք ուզում են վերամշակել Շեքսպիրի հայտնի այսպես կոչված «Չանդոսի դիմանկարը»: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Times թերթին:
Դիմանկարն արված է, որոշ տվյալներով, 1610 թվականին, երբ Շեքսպիրը եղել է 46 տարեկան, հնարավոր է հեղինակը Ջոն Թեյլորն է:
Հարյուրամյակների ընթացքում դիմանկարը, միակը, որի համար կարող էր հենց բնորդ լինել Շեքսպիրը, վնասվել է, մասնագետների պնդմամբ, փոփոխվել է: Մասնավորապես, հնարավոր է երկարացվել է մազերն ու մորուքը: Վերականգնողները բացատրում են այդ փոփոխությունը՝ դրամատուրգի արտաքինն ավելի հստակ ներկայացնելու գեղանկարիչների ձգտմամբ, այսինքն համապատասխանեցնելու այն նկարագրին, որ երկար տարիներ ներկայացվել է:
Նկարը գտնվել է Լոնդոնի Հերցոգի թատրոնում 1660-ականներից: 1856 թվականին կտավը պատկանում է Դիմանկարի ազգային պատկերասրահին և այդ ժամանակվանից չի վերականգնվել:
Fine Art վերականգնման ընկերության տեխնիկական տնօրենը չի բացառում, որ կտավի վերականգնման ժամանակ հնարավոր է փոխվի պատկերացումն այն մասին, թե ինչպիսի տեսք է ունեցել Շեքսպիրը:
«Հնարավոր է լինի դրամատիկ բացահայտում»,- ասել է նա:
Փորձագետների գնահատմամբ, վերականգնումը հնարավոր է տևի մինչև մեկ տարի:
- Previous Ստեղծվել էր մասնագիտական հանձնաժողով «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման համար
- Next Երբ Կոմիտասը հնչում «Դելլալյան» տրիոյի կատարմամբ