Շերլոք Հոլմսի մասին քանի՞ ստեղծագործություններ կարելի է ընթերցել հայերեն

Շերլոք Հոլմսի մասին 60 պատմվածքներից ու վիպակներից տարբեր ժամանակներում հայերեն են թարգմանվել 37-ը, ընդ որում՝ որոշ պատմվածքներ թարգմանվել են մի քանի անգամ։
Աշխարհում ամենահայտնի գրական կերպարներից մեկը կարելի է համարել Շերլոք Հոլմսին՝ Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործությունների նշանավոր հերոսին և աշխարհահռչակ խուզարկուին։ Շնորհիվ իր բացառիկ խելքի և դեդուկտիվ-վերլուծական մտածողության՝ Շերլոք Հոլմսը համարվում է դետեկտիվ գրականության ամենահայտնի կերպարը, ում մասին ստեղծագործությունները ամենաշատն են էկրանավորվել երբևէ հրատարակված բոլոր գործերից։
Նշենք, որ հիշյալ պատմվածքները ռուսերենից և ֆրանսերենից, նաև բնօրինակ անգլերենից արևմտահայերեն և արևելահայերեն են թարգմանել Ն․ քահանա Նիկողոսյանը, Արսեն Տեր-Դանիելյանցը, Ժիրայր Շիրակացին (Սիմոն Չյոմլեկչյանը), Խաչիկ Հրաչյանը (Մեսրոպյանը), Վազգեն Տալյանը, Գևորգ Վիրապյանը, Մ․ Մեսրոպյանը, Հովհաննես Ղուկասյանը, Ն․ Թորոսյանը, ինչպես նաև Ձեր բարեկամ՝ Հայկ Ափրիկյանը:
-
Ո՞վ ևինչպես է ստեղծել holmes.am կայքը
holmes.am կայքը ստեղծվել է 2017 թվականի մայիսի 31-ին Հայկ Ափրիկյանի կողմից։ Կայքի ստեղծման աշխատանքներին աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ազգային գրադարանին՝ ի դեմս փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանի, և Նոր Ջուղայի Ս․ Ամենափրկիչ վանքի Ս․ Ներսես Շնորհալի գրադարանին՝ ի դեմս գրադարանի պատասխանատու Վերգինե Միրզախանյանի։ Կայքը ժամանակ առ ժամանակ թարմացվելու է և համալրվելու է նոր բաժիններով։
Աղբյուրը` menq.org