Շերլոկ Հոլմսի իրական կերպարը

Շերլոկ Հոլմսի կերպարը ստեղծել է բրիտանացի գրող Արթուր Կոնան Դոյլը։ Նրա աշխատանքները՝ նվիրված Շերլոկ Հոլմսին, համարվում են դետեկտիվ ժանրի դասական օրինակներ։ Շերլոկ Հոլմսի մասին ընդհանուր առմամբ գրվել է 56  պատմվածք եւ 4  վեպ։ Շերլոկ Հոլմսի մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր եւ հեռուստասերիալներ։ 2017-ի ամենասպասված իրադարձություններից է բրիտանական Շերլոկ Հոլմսի նոր եթերաշրջանը: Արդեն շրջանառության մեջ է դրվել նաեւ թրեյլերը: Դետեկտիվ Հոլմսի մասին բազմաթիվ հետաքրքիր  փաստեր կան:

Օրինակ՝ այն, որ Շերլոկ Հոլմսի IQ-ն 190 էր, այսինքն՝ այնքան, ինչքան նրա հայրենակից սըր Իսահակ Նյուտոնինը: Աղբյուրների մեծամասնությունը փաստում է, որ Արթուր Կոնան Դոյլը  իր գրական հերոսի անունը վերցրել է հին բրիտանական Shearlock ազգանունից, որը նշանակում է բաց գույնի մազերի գանգուրներ, ոմանք էլ ասում են, որ գրողին ոգեշնչել է հանրահայտ ջութակահար Ալֆրեդ Շերլոկը: Մեկ այլ վարկածի կողմնակիցները պնդում են, որ Շերլոկ անունը ծագել է հանրահայտ կրիկետ խաղացողներ  Շերվինի եւ Շեկլոկի ազգանունների համադրությունից:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed