Շերի տունն ավելի թանկ արժե, քան ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի տունը. The Wall Street Journal

Հայտնի երգչուհի Շերի (Շերիլին Սարգսյան) տունն ինն անգամ ավելի թանկ արժե, քան ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի տունը, գրում է The Wall Street Journal-ը:

Ինչպես հաղորդվում է՝ երկու տները վաճառքի են հանվել: Բևեռլի Հիլզում գտնվող երգչուհու տունը վաճառվում է 85 միլիոն դոլարով: 16 ակր զբաղեցնող տարածքում գնորդին սպասվում է 1800 քմ տարածքով բնակելի շենք, հյուրատուն, ձիարան, լողավազան և թենիսի դաշտ: Ինչպես հայտնել են անշարժ գույքի գործակալությունից՝ մինչ այդ տունը պատկանել է ամերիկացի կատակերգու դերասան Էդի Մերֆիին:

Միևնույն ժամանակ, վաճառքի է հանվել 1994 թվականին կյանքից հեռացած ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի տունը, բայց շատ ավելի համեստ գնով՝ 9,75 միլիոն դոլարով: Վաշինգտոնում գտնվող այս տուն, որը ներառված է պատմական վայրերի ազգային ռեեստրում, նա տեղափոխվել է իր ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի սպանությունից հետո:

Հաղորդվում է, որ 650 քառակուսի մետր տարածք զբաղեցնող տունը փաստացիորեն ամբողջությամբ պահպանել է նախնական տեսքը:

 A Los Angeles estate that counts Hollywood stars Cher and Eddie Murphy among its previous owners is going on the market for $85 million.

The property includes a partially renovated main house, as well as a four-bedroom guest house, shown here.

A loggia outside the stable, which was built by the seller, Vicki Walters, and her late husband.

The property has two riding rings.

The estate spans about 16 acres.

A doorway.

A fireplace.

An outdoor dining area.

Property records show that Cher sold the estate in 1988 to Mr. Murphy. The Walterses bought the property in the 1990s, acquired several surrounding parcels and built the guest house, tennis court and equestrian facilities.

The four-bedroom guest house has a Moroccan theme, with arched windows and hand-carved wooden doors.

Տարածել`
Share

You may also like...