Շերը հայերենով ողջունել է Նոր Հարավային Ուելսի վարչապետին

Հանրահայտ երգչուհի, դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) հայերենով ողջունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին Սիդնեյում անցկացվող «Մարդի Գրա» ամենամյա ԼԳԲՏ համայնքի փառատոնի ժամանակ:
Ամերիկահայ աստղը հայերենով հարցրել է Նոր Հարավային Ուելսի վարչապետին «Ինչպե՞ս ես», երբ նրանք հանդիպել են փառատոնի ժամանակ: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ վարչապետը և Շերը մոտ 10 րոպե տևողությամբ զրույց են ունեցել:

Նշենք, որ Բերեջիկլյանը ծնվել է Սիդնեյում՝ հայ գաղթականների ընտանիքում:

 

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed