Շառլ Ազնավուր. երեխաներին պետք է մարդկայնություն սովորեցնել

NEWS.am-ը հատվածներ է ներկայացնում ֆրանսիական «Pleine Vie» հանդեսին շանսոնյե Շառլ Ազնավուրի տված հարցազրույցից։

Դուք կարծում եք, որ «երեխաներին պետք է մարդկայնություն սովորեցնել»։

Ես դա տանն եմ սովորել։ Իմ ծնողներն ապրում էին բաց դռներով։ Քույրս ու ես հաճախ քնում էինք գետնին։ Եւ մեր տանը տարբեր մարդիկ են եղել։ Ի հիշատակ իմ ծնողների Երուսաղեմում ծառ կա տնկված։ Ես նրանցից չեմ, ում համարլավ թուրքը մեռած թուրքն է։ Ես ուզում եմ ճանաչել Թուրքիան, սովորել թուրքերեն ասել «Բարեւ» եւ «Ինչպե՞ս են գործերդ», լուծվել ժողովրդի մեջ, ինչպես լուծվեցի Ֆրանսիյի ժողովրդի մեջ։ Ես դաստիարակվել եմ մի ընտանիքում, որտեղ ոչ ոք ֆրանսերեն չէր խոսում։ Այսօր իմ երգերը գրված են ֆրանսերեն մինչեւ վերջին ստորակետը։

Դուք ասում եք, որ «ազատ» եք։ Ի՞նչ է դա նշանակում։

Լինել ազնիվ։ Եթե ես մի բանում վստահ չեմ, չեմ անի դա․ Բացի այդ, ես լիովին ազատ եմ տաբուներից՝ սահմանված քաղաքականության եւ կրոնի կողմից։ Ես երկու անգամ ամուսնացել եմ նույն եկեղեցում։ Եպիսկոպոսն ինձ ասաց. «Որդյակս, ես քեզ արդեն ամուսնացրել եմ, դու չես կարող նորից գալ»։ Պատասխանեցի. «Լսի, եթե էլ չես ուզում, որ հայերը ամուսնանան քո մոտ..»։ Եւ նա ասաց. «Լավ, լավ, բայց այս մեկը վերջին անգամ» (Ծիծաղում է)։

Կանայք կարեւոր դեր խաղո՞ւմ են Ձեր կյանքում։

Այո։ Ես շատ շուտ եմ ամուսնացել, դուստր ծնվեց, ինչի համար ուրախ եմ, նաեւ մեզ հաջողվեց շատ հանգիստ ապահարզան ձեւակերպել։ Հաորդն ավելի բադ էր, առանց երեխաների։ Երրորդ կնոջից ես երեք երեխա ունեմ, եւ ամեն ինչ լավ է։ Մեկ լիովին մի ալիքի վրա չենք, բայց մեր գնացքը լավ է ընթանում երկու ռելսերի վրա։ Բացի այդ, ես բազում ընկերուհիներ ունեմ, գնահատում եմ նրանց ընկեակցությունը, ու քանի որ կինս հազվադեպ է աշխարհիկ հավաքույթների մասնակցում, նրանց հետ եմ գնում։ Ուլլան հումորի յուրօրինակ զգացում ունի։ Երբ ես ասում եմ. «Ինչ-որ տեղ եմ գնում Նիկոլի հետ», պատասխանում է. Սիրուհուդ հետ գնա»։ Մասնագիտության մե իմ գլխավոր ընկերուհին Աննի Կորդին է։

Դուք Ձեզ լավ մարդ համարո՞ւմ եք։

Համենայն դեպս, փորձում եմ լավը լինել։ Նաեւ, քույրս ինձ իմ տեղը կդնի, եթե այդիսին չլինեմ։ Կինս նույնպես։ Մի բողոքական եւ մի հայուհի։ Զավեշտալի է, բայց նրանք կարիք չունեն հանդիպելու՝ ինձ նույն բանն ասելու համար… Քո կնոջ եւ քրոջ համար միշտ փոքրիկ տղա ես մնում։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Շառլ Ազնավուր. երեխաներին պետք է մարդկայնություն սովորեցնել”

Leave a Reply

Your email address will not be published.