Շառլ Ազնավուրն իր կարիերայի 70-ամյակի կամպակցությամբ հանդես կգա Իտալիայում

168.am-ը գրում է՝

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ստեղծագործական կարիերայի 70-ամյակը կնշի համերգով Իտալիայում: Italia.ru-ի փոխանցմամբ՝ համերգը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 14-ի, Վերոնայի «Արենա» մարզադաշտում:

«92-ամյա Ազնավուրը չի դադարում զարմացնել իր երկրպագուներին. իր անմոռանալի և եզակի ձայնով, որը նրան բերեց Շառլ Aznavoice կոչումը, երգի մեծ վարպետը հմայել է ավելի քան 94 երկրի բազմամիլիոնանոց հանդիսատեսին, իսկ նրա երգացանկը բաղկացած է 1200 երգից և 264 ալբոմից»,- գրում է կայքը:

Տարածել`
Share

You may also like...