Շառլ Ազնավուրն իր անունով աստղ կունենա Հոլիվուդի փառքի ծառուղում

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով աստղ կբացվի Հոլիվուդի փառքի ծառուղում։  Asbarez.com-ի փոխանցմամբ  աստղի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 27-ին։

Կալիֆոռնիա նահանգի սենատի պատգամավոր Քևին դե Լեոնը նույնպես ներկա կլինի այս նշանակալից իրադարձությանը։

Ազնավուրի աստղը կտեղադրվի «Pantages» թատերասրահի դիմաց, որտեղ հոկտեմբերի 28-ին նախատեսված է 92-ամյա երգչի համերգը։

Նյութը՝ menq.org

Տարածել`
Share

You may also like...