Շառլ Ազնավուրն արժանացել է Բելգիայի բարձրագույն պարգևի

Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսը Շառլ Ազնավուրին պարգեւատրել է Թագավորության բարձրագույն պարգեւներից մեկով՝ Թագի շքանշանով, հայտնում է բելգիականТelebruxelles կայքը։

Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը Բելգիայի՝ նշանակությամբ երկրորդ այդ շքանշանը ստացել է Բրյուսելում կայանալիք իր համերգի նախօրեին։

2004թ. 80-ամյա Ազնավուրին արդեն հանձնել էին բելգիական մեկ այլ շքանշան՝ Լեոպոլդ արքայի շքանշանը։ Մրցանակը նրան շնորհվել էր բարձր մակարդակով բացառիկ երկարամյա ստեղծագործական գործունեության, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպանի գործունեության եւ ֆրանսիական լեզվի տարածման գործում ունեցած ավանդի համար։

Տարածել`
Share

You may also like...